Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ամենամեծ պատիժը կլինի արտագաղթը»

«Ամենամեծ պատիժը կլինի արտագաղթը»
06.09.2013 | 16:28

Ըստ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների՝ Եվրոպայի դիվանագետներն ուղղակի ցնցված են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին կայացրած որոշումից: Տեղեկություններ են շրջանառվում, որ ԵՄ-ը, հնարավոր է, պատժի Հայաստանին՝ կիրառելով քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ: «Կարծում եմ՝ ամենամեծ պատիժը կլինի այն, որ տնտեսությունը չի զարգանա, և կմեծանան արտագաղթի ծավալները»,- irates.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նա նշեց, որ ԵՄ-ը գրեթե չորս տարի բավականին ջանք է թափել, հսկայական միջոցներ ներդրել, ուստի կցանկանա ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու ՀՀ իշխանությունները նման որոշում կայացրին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ